Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ար­տա­կարգ դրու­թ­յան ռե­ժի­մը ձգձ­գում են «Իմ քայ­լի» ռե­ժի­մը պահ­պա­նե­լու նպա­տա­կով»

«Ար­տա­կարգ դրու­թ­յան ռե­ժի­մը ձգձ­գում են «Իմ քայ­լի» ռե­ժի­մը պահ­պա­նե­լու նպա­տա­կով»
10.07.2020 | 00:23
«Քա­ղա­քա­ցին տու­գան­քի մա­տե­րիալ չէ» հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը տու­գան­քը դարձ­րեց սո­վո­րա­կան բան ու սկ­սեց ան­գամ հա­մա­վա­րա­կի դեմ միայն դրա­նով պայ­քա­րել, իսկ նրա թի­մա­կից­ներն ա­վե­լի ա­ռաջ գնա­ցին և ա­ռա­ջար­կե­ցին տու­գան­քի չա­փը կրկ­նա­պատ­կել ու ե­ռա­պատ­կել։ Ե­րեկ ար­դեն Փա­շի­նյա­նը վե­րա­շա­րադ­րեց իր միտ­քը, թե քա­ղա­քա­ցին «կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­նա­լու մա­տե­րիալ չէ»։ Դժ­վար է ա­սել, թե հա­ջորդ ան­գամ քա­ղա­քա­ցին ին­չի «մա­տե­րիալ» չի հա­մար­վի, բայց Փա­շի­նյա­նի ա­սածն ու ի­րա­կա­նու­թյու­նը միշտ հա­կա­դիր բևեռ­նե­րում են։ Կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­նա­լու մա­տե­րիալ չեն, բայց ար­դեն 600 մահ ու­նենք վի­րու­սից։ Տու­գան­քի մա­տե­րիալ չէ, բայց ան­գամ ծե­ծե­լով, քաշք­շե­լով մարդ­կանց տու­գա­նում են։ Այն­պես որ, նրա վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը մի քիչ նաև սար­սա­փեց­նող է, քա­նի որ միշտ ա­սա­ծի հա­կա­ռակն է լի­նում։ ՈՒ այս «մա­տե­րիալ­նե­րի» խառ­նաշ­փո­թում սո­վո­րում ենք «վի­րու­սի հետ ապ­րե­լուն», հաս­կա­նա­լով, որ «վի­րու­սից հե­տո կյանք կա», բայց չենք բա­ցա­ռում նաև պատ­վաս­տում­նե­րի հա­մար «փոր­ձա­ճա­գար» դառ­նա­լու տար­բե­րա­կը։
Ներ­քա­ղա­քա­կան ո­րոշ հար­ցե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան խոր­հր­դի ան­դամ, ԱԺ նախ­կին փոխ­խոս­նակ ԱՐԱ ՍԱ­ՀԱ­ԿՅԱ­ՆԻ հետ։
-Ո՞րն է Ձեր գնա­հա­տա­կանն այ­սօր­վա ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին։
-Մի քա­նի շարժ է նշ­մար­վում՝ հա­մախմ­բում, դիր­քա­վո­րում, վե­րա­դա­սա­վո­րում, սպա­սում։ Աս­վա­ծը վե­րա­բե­րում է և՛ իշ­խա­նու­թյա­նը, և՛ ընդ­դի­մու­թյա­նը։ Սա­կայն իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է ընդ­դի­մու­թյան նկատ­մամբ ցու­ցադ­րա­կան քա­մահ­րան­քով ստեղ­ծել ինք­նավս­տա­հու­թյան տպա­վո­րու­թյուն, հա­մախմ­բել կազ­մա­լուծ­վող և բա­րո­յալք­վող իր շար­քե­րը։ Մինչ­դեռ ընդ­դի­մու­թյու­նը լիո­վին գի­տակ­ցում է իր առջև կանգ­նած խմ­բա­վոր­ման հնա­րա­վո­րու­թյան և՛ ներ­քին ու ստո­րին հիմ­քե­րը, և՛ անդ­րօվ­կիա­նո­սյան թևա­տա­րած ար­մատ­նե­րը։
-Չնա­յած կա­ռա­վա­րու­թյու­նը փոր­ձում է դի­մակ բա­ժա­նե­լով ու տու­գա­նե­լով հա­մա­ճա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խել, սա­կայն ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է ծանր մնալ։ Ին­չու՞ իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում շտ­կել ի­րա­վի­ճա­կը։
-Հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին պայ­քա­րը կա­ռա­վա­րու­թյունն ու խոր­հր­դա­րա­նը պետք է կա­ռու­ցեին ոչ թե ընդ­դեմ կամ ի հա­շիվ հա­սա­րա­կու­թյան, այլ հա­նուն և ի ա­ջակ­ցու­թյուն հա­սա­րա­կու­թյան։ Նախ­նա­կան շր­ջա­նում գոր­ծած մի քա­նի ան­նե­րե­լի և ա­նուղ­ղե­լի սխալ­նե­րը՝ վտան­գի թե­րագ­նա­հա­տու­մը, ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման հա­պա­ղու­մը և կի­րարկ­ման ան­կա­տա­րու­թյու­նը, իշ­խա­նա­վոր­նե­րի լկ­տի բա­ռա­պա­շարն ու հա­կա­հա­սա­րա­կա­կան վար­քը և այլն ե­ղան բախ­տո­րոշ։ Հա­րյու­րա­վոր մա­հե­րի պատ­ճառն իշ­խա­նու­թյունն է։
-Վի­րու­սի պատ­ճա­ռով տն­տե­սու­թյան վի­ճակն օր օ­րի վա­տա­նում է։ Ի՞նչ վի­ճա­կում կա­րող է հայ­տն­վել տն­տե­սու­թյունն ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին, ի՞նչ քայ­լեր պի­տի ար­վեն հնա­րա­վոր խն­դիր­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։
-Հիմ­նո­վին ա­նըն­դու­նե­լի է ընդ­դի­մու­թյու­նից կամ պարզ մարդ­կան­ցից սահ­մա­նադ­րա­կան, տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան ծրագ­րեր, ար­տա­քին քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի լու­ծում­ներ ակն­կա­լե­լը։ Մենք կա­րող ենք ընդ­հան­րա­կան, աշ­խար­հա­յաց­քա­յին սկզ­բունք­ներ մատ­նան­շել։ Մի պա­հան­ջեք ընդ­դի­մու­թյու­նից կամ ան­հատ մար­դուց բազ­մա­հա­տոր նա­խագ­ծեր, հաշ­վարկ­ներ, դրա հա­մար կան պե­տա­կան մար­մին­ներ, նրանց սպա­սար­կող գի­տա­կան, փոր­ձա­գի­տա­կան կա­ռույց­ներ։ Դա նրանց գործն է։ Մեր են­թա­կա­յու­թյան տակ չկան տաս­նյակ հի­վան­դա­նոց­ներ, հա­րյու­րա­վոր բժիշկ­ներ, հե­տա­զո­տա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ, մի­ջազ­գա­յին կա­պեր, մենք չու­նենք ա­մե­նա­կարևո­րը՝ սպա­ռիչ տե­ղե­կու­թյուն։ Մենք ա­րա­ծով ու չա­րա­ծով ենք տես­նում իշ­խա­նու­թյան ձա­խո­ղու­մը և պա­հան­ջում բա­րե­լա­վել աշ­խա­տան­քը կամ նպա­տակ դնում փո­խե­լու իշ­խա­նու­թյու­նը։ Ո­րոշ խոր­քա­յին տե­ղե­կու­թյուն­ներ ար­դեն ու­նենք, որ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գում, որն ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մով են­թարկ­վում է նա­խա­րա­րին, կա­տար­վում են յու­րա­ցում­ներ ու չա­րա­շա­հում­ներ, կաս­կած­ներ կան, որ կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րի հա­մա­վա­րա­կը տա­րած­վել է ա­ռաջ­նա­յին բուժս­պա­սար­կու­մից մինչև իշ­խա­նու­թյան ա­մե­նա­վե­րին օ­ղակ­ներ։ Իշ­խա­նու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նե­ցող ազ­նիվ­նե­րին հոր­դո­րում եմ չըմ­բոս­տա­նալ, ան­կեղծ հա­վա­տում եմ, որ ի­րենք այդ մա­սին չգի­տեն։
-Կա­ռա­վա­րու­թյու­նը մտա­դիր է ևս մեկ ան­գամ եր­կա­րաձ­գել ար­տա­կարգ դրու­թյու­նը, իսկ ընդ­դի­մու­թյու­նը հայ­տա­րա­րում է, թե Փա­շի­նյա­նը պետք է հե­ռա­նա։ Ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներն այս ի­րա­վի­ճա­կում և ին­չու՞ ընդ­դի­մու­թյան միա­վո­րու­մը չի ստաց­վում, ե­թե բո­լո­րի նպա­տա­կը իշ­խա­նա­փո­խու­թյունն է։
-«Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նը, ո­րի խոր­հր­դի ան­դամ եմ նաև ես, ա­մեն ջանք գոր­ծադ­րում է հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի պահ­պան­ման ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­վող քայ­լե­րին ա­ջակ­ցե­լու հա­մար։ Վա­րա­կը ոչ ո­քի չի խնա­յում՝ ոչ աղ­քատ ու հա­րուստ, ոչ ծեր ու ջա­հել, ոչ մայր ու մա­նուկ, այն մտել է մեր քա­ղաք­ներ ու գյու­ղեր, թա­ղեր, տներ։ Մենք կոչ ենք ա­նում մեր հայ­րե­նա­կից­նե­րին պահ­պա­նել ի­րենց և չվ­տան­գել այ­լոց կյան­քը, վայր­կյան ան­գամ չկաս­կա­ծել, որ մարդ­կու­թյա­նը պա­տու­հա­սած այս վա­րա­կը մա­հա­բեր է։ Ցա­վոք, հրա­պա­րակ են նետ­վում մարդ­կանց զգո­նու­թյու­նը, կամ­քը թու­լաց­նող դա­վադ­րա­պաշ­տա­կան նյու­թեր. մի՛ հա­վա­տա­ցեք դրանց և մի՛ կար­ծեք, թե սրա հետևում ան­տե­սա­նե­լի չար ու­ժեր են կանգ­նած։ Ա­մե­նա­մեծ վտան­գը մեր ան­փու­թու­թյունն է, ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը, հի­գիե­նիկ խնամ­քի կա­նոն­նե­րի ան­տե­սու­մը։
Իսկ ինչ վե­րա­բե­րում է ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մը ևս մեկ ամ­սով եր­կա­րաձ­գե­լուն, ա­պա դրա կա­րի­քը ա­մենևին չկա, առ­կա օ­րեն­սդ­րու­թյու­նը բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը տա­լիս է հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, դրանք շա­րու­նա­կե­լու, խո­րաց­նե­լու հա­մար։ Մենք տես­նում ենք, որ իշ­խա­նու­թյունն այս վի­ճա­կը օգ­տա­գոր­ծում է, որ­պես­զի ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րը չկա­րո­ղա­նան միա­վոր­վել, մարդ­կանց հետ կեն­դա­նի շփում­նե­րում ձևա­վո­րել և ուղ­ղոր­դել նրանց քա­ղա­քա­կան կամ­քը։ Ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մը ձգձ­գում են «Իմ քայ­լի» ռե­ժի­մը պահ­պա­նե­լու նպա­տա­կով։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 9953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ